Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սերժ Թանկյանը Հայաստանում համերգ չի տա

Սերժ Թանկյանը Հայաստանում համերգ չի տա
07.05.2018 | 10:37

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում՝ նշելով, որ գալիս է Հայաստան, և հավելել է, որ համերգ տեղի չի ունենալու:

«Հայաստա՛ն, մենք գալիս ենք: Այնուամենայնիվ, համերգ նախատեսված չէ: Տեղյակ չեմ՝ ով է այդ տեղեկությունը տարածել»,- գրել է Թանկյանն իր էջում:

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ